Գլխավոր Ավելին

Ինչպե՞ս է իրականացվում բուժսպասարկումը ապահովագրության շրջանակում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ապահովագրական կորպորատիվ և անհատական փաթեթների շրջանակներում տարեկան սպասարկվում են բազմաթիվ շահառուներ:
Հիվանդանոցի ապահովագրության բաժնի մասնագետ Լուսինե Ջալալբեկյանը պարզաբանում է, թե ինչպես է մեր հիվանդանոցում իրականացվում բուժսպասարկումը ապահովագրության շրջանակում:

-Ինչ անել, եթե Դուք ունեք բժշկական ապահովագրություն:

-Պետք է նախապես զանգահարել Ձեր ապահովագրական ընկերություն, ներկայացնել հայտը, թե որտեղ և ում մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության: Հայտը գրանցելուց հետո մեր բուժկենտրոնի ապահովագրության սպասարկման բաժնի օպերատորը կապ է հաստատում շահառուի հետ և հրավիրում բժշկի մոտ նախօրոք ամրագրված ժամին:

-Ինչպե՞ս է իրականացվում ապահովագրված անձի բուժսպասարկումը հիվանդանոցում:

-Ապահովագրված անձը մեր կլինիկայում սպասարկվում է շատ արագ՝ առանց հավելյալ խոչընդոտների: Նրան ուղեկցում ենք բժշկի մոտ՝ խորհրդատվության, որից հետո բժշկի կողմից գրված տեղեկանքով օնլայն ստանում ենք ապահովագրական ընկերության կողմից հաստատումը, այնուհետև շատ կարճ ժամանակահատվածում իրականացվում են նշանակված հետազոտությունները:

-Ի՞նչ ծառայություններից կարող են օգտվել ապահովագրական պայմանագրի շրջանակում:

-Թե ինչ ծառայություններից կարող են օգտվել՝ կախված է Ձեր բժշկական ապահովագրության տեսակից, փաթեթները և դրանով նախատեսվող ծառայությունները տարբեր են: Պայմանագրում ներկայացվում է, թե տարեկան ինչ ծառայություններ կարող եք ստանալ, որ դեպքում է ապահովագրական ընկերությունը փոխհատուցում և ինչքանով:
Նշեմ նաև, որ մեր հիվանդանոցը աշխատում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ։ Բժշկական ապահովագրություն ունեցողները, կախված իրենց պայմանագրից, կարող են բարձրորակ և բազմապրոֆիլ բժշկական օգնություն ստանալ ամբուլատոր և ստացիոնար պայմաններում՝ օգտվելով բոլոր ծառայություններից, այդ թվում՝ ժամանակակից սարքավորումներով հետազոտություններ և վիրահատություններ բաժանմունքներում:

×
facebook sharing button facebook